NASA-ն անվանել է 3D-Printed Habitat Challenge մրցույթի հաղթողներին, որի նպատակը Մարսի վրա այլմոլորակային բազայի հայեցակարգի մշակումն էր:
Մրցույթն անցկացվել է 2015-ից և հաղթող են ճանաչվել երեք ամերիկյան թիմեր, որոնք 100 հազարական դոլար կստանան:
Առաջին նախագիծը ներկայացրել է SEArch+/Apis Cor թիմը: Նրանց այլմոլորակային բազան ներկայացվել է պասիվ լուսավորման համակարգով բազմաֆունկցիոնալ ուղղահայաց կառույցների տեսքով: Բազան եզակի է նրանով, որ այն հնարավոր է անվերջ ամրապնդել պարզ 3D տպագրության տարրերով:
Team Zopherus թիմի կողմից ներկայացված երկրորդ նախագիծը փորձագետներին գրավել է նրանով, որ դրա շինարարության հումքը հիմնականում Մարսից է եղել: Երկրից անհրաժեշտ կլինի վերցնել միայն հումք 3D տպագրության համար, մնացածը գաղութարարները կարող են ավարտել տեղում: