Վերջերս կյանքից հեռացած ռուս երգչուհի Յուլյա Նաչալովայի առաջին ամուսինը՝ «Премьер-министр» խմբի նախկին անդամ Դմիտրի Լանսկոյը, նախկին կնոջ մահվանից հետո առաջին անգամ հայտարարությամբ է հանդես եկել:

Ինչպես հաղորդում է Mash թելեգրամյան ալիքը Լանսկոյը հերքել է իր մեղավորությունը Նաչալովայի մոտ տարիներ առաջ սկսված անորեքսիայի համար, որը քայքայել էր երգչուհու առողջությունը: 

«Մեր ամուսնալուծությունից ավելի քան 15 տարի է անցել: Դա շատ ծանր ամուսնալուծություն էր, ես այդ մասին երբեք չեմ խոսում և հարցազրույցներ չեմ տալիս, քանի որ դա միանգամայն անձնական հարց է: Իսկ ինչ վերաբերում է նրա փիար մենեջերների հորինած՝ անորեքսիայի մասին լեգենդներին, դա հաստատող ոչ մի բժշկական փաստաթուղթ չկա: Դա 100%-ով հորինված պատմություն է»,- ասել է նա՝ ընդգծելով, որ ինքը երբևէ նախկին կնոջը հաբեր չի խմեցրել և չի ստիպել նրան նիհարել: