Ի՞նչ է ձեզ համար երազանքի աշխատանքը։ Շատերի համար դա սիրելի աշխատանքն է, որը հաճույք է պատճառում և, իհարկե, բավարարում է աշխատավարձի առումով։
Այսօր հենց այդպիսի մի աշխատանքի առաջարկություն ենք ներկայացնում, իսկ որպես բոնուս ավելացնում, որ աշխատելու եք հարուստ ու գեղեցկադեմ տղամարդու հետ։
Ձեր պոտենցիալ շեֆը 26-ամյա միլիոնատեր Մեթյու Լեպրեն է լինելու Սիդնեյից։ Արդեն մի քանի տարի է, ինչ նա զբաղվում է էլեկտրոնային կոմերցիայով և քոուչինգով։ Մեթյուն ճամփորդում է աշխարհով մեկ իր գաղափարներն առաջ տանելու համար և վերջերս հասկացել է, որ առանց օգնականի արդեն չի կարող հասցնել։
Օրերս նա մի տեսանյութ է հրապարակել, որտեղ պատմում է օգնականի պարտականությունների, ինչպես նաև աշխատավարձի չափի և այլ բոնուսների մասին։
Ի՞նչ է պահանջվում ասիստենտից։ Նա պետք է ամբիցիոզ լինի, հավաք, պատասխանատու և ուրախ։ Մեթյուի բիզնեսի առանձնահատկությունը պահանջում է, որ նրա օգնականը գերազանց տիրապետի համակարգչին, իմանա սոցցանցերում էջեր վարելու նրբությունները և պատրաստ լինի մշտական թռիչքների։
Ինչ վերաբերում է աշխատավարձին, ապա Մեթյուն պատրաստ է տարեկան 52 հազար դոլար վճարել օգնականին, սակայն այդ թիվը կախված է նաև դիմորդի փորձից և յուրաքանչյուրի հետ առանձին է քննարկվում։ Բացի այդ՝ Մեթյուն իր վրա է վերցնում ապրելու, բժշկական ապահովագրության և տրանսպորտի հետ կապված բոլոր հարցերը։
Եվ իհարկե, ոչ մի բանի հետ չհամեմատվող բոնուս. սա ճամփորդություններ է դեպի աշխարհի տարբեր անկյունները։
Դե ինչ, դուք դեռ չե՞ք մտածում դիմել այս թափուր աշխատատեղի համար։
Նյութի աղբյուր blognews.am