Դերասանուհի Էլեն Ասատրյանը իր ինստագրամի էջում նոր լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել.
«Որքան էլ,որ արագ են թռչում օրերը,տարին երկար է ու ձիգ,այն ունի 12 ամիս,իսկ այդ ամիսներից յուրաքանչյուրը 30 օր,օրն էլ 24 ժամ:Յուրաքանչյուր օրը սկսվում է առավոտից:Մենք արթնանում ենք ու փնտրում մի լույս,որը մեզ ուրախություն կպարգևի:Ցավոք,երբեմն օրն ԻԲՐ առանց պատճառի սկսվում է տխրությամբ ու դատարկությամբ:Այդ օրերը բարդ են գլորվում:Մենք փորձում ենք լցնել այդ բացը,բայց այդ դատարկ տարածքում նկատելի երևում է ինչ-որ մեկի տեղը:Այդ տեղը լցվում է մի բառից ու մի ջերմ հայացքից:Եվ ուրեմն,պարզ է որ կնոջը գրեթե ոչինչ պետք չէ երջանկության համար,բացի պետքական ու սիրված լինելու զգացումից:Սիրեք Ձեր կանանց,մի կորցրեք պահը ասելու համար,որ սիրում եք:Երջանկությունը վաղուց է ինչ թանկարժեք նվերների ու նյութի մեջ չէ:Կյանքը կարճ է,իրական սերը հավերժ…Թող յուրաքանչյուր օրն առիթ դառնա լավ վերաբերմունքի ու մոտեցման համար:Բոլոր կանայք ու աղջիկները հավասարապես գեղեցիկ են,նրանցից յուրաքանչյուրը մեկի սերն է,կեսն ու կյանքի ոճը:Գթասիրտ եղեք ու մի կոտրեք այն սիրտը,որը Ձեզ սիրելով ապրում է ու շնչում:Սիրեք Ձեր կանանց այսօր,վաղը,ամեն վայրկյան ու մի ողջ հավերժություն:Թող,որ մարտի 8-ն էլ,լինի սիրո դրսևորման նոր ձև ու սիրո վերածնունդ…»: