Ռուսական պատվիրակությունն առաջին անգամ Եվրոպայում ցուցադրել է Aurus Senat սեդանը, որը ստեղծվել է «Կորտեժ» նախագծի շրջանակում: Դրա եվրոպական շնորհանդեսը կայացել է Ժնևի միջազգային ավտոսրահում:
Հատուկ այս ցուցադրության համար ներկայացվել է մեքենայի՝ «ռուսական ոսկի» գույնով ներկված տարբերակը:
Մեքենայի համաշխարհային շնորհանդեսը կայացել էր ավելի վաղ Մոսկովյան ավտոսրահի շրջանակում:
Aurus «նախագահական» սեդանների սերիական արտադրությունը կսկսվի 2020թ.: Լյուքս դասի առաջին մոդելի՝ Aurus S600-ի գինը կլինի 10-12 մլն ռուբլի: Այն կառաջարկվի սովորական և զրահապատ տարբերակներով, մինչդեռ Aurus Senat L700-ը կարտադրվի միայն զրահապատ տարբերակով:
Նյութի աղբյուր blognews.am