Իտալիայի բնակիչը երկնքում Հիսուս Քրիստոսի տեսքով անոմալ երևույթի ականատես է եղել։ Իր տեսած երևույթի լուսանկարը նա տարածել է համացանցում։

Ագրոպոլի բնակիչ Ալֆրեդո Լո Բրուտոն երկնքում տարօրինակ լուսավորվածություն է նկատել։ Նրա լուսանկարներում երևում է, թե ինչպես են արևի ճառագայթները Քրիստոսին նմանվող ձև ընդունում։

Բրուտոն կիսվել է, որ տեսարանը շատ գեղեցիկ է եղել։ Նա նշել է, որ համացանցում հաճախ չի կիսվում նկարներով, սակայն այն նկարելուց հետո միանգամից ցանկություն է առաջացել տեսածը տարածելու։

Իտալացու նկարում երևացող կերպարը շատ նման է Ռիո դե Ժանեյրոյում գտնվող Հիսուսի արձանին։