Չինաստանը 2020 թվականին տիեզերական ապարատ կարձակի դեպի Մարս: Այդ մասին երկրի Ժողովրդական քաղաքական կոնսուլտատիվ խորհրդի բացմանը հայտարարել է ազգային լուսնային ծրագրի գլխավոր կոնստրուկտոր Ու Վեյժենը: Գիտնականի ելույթի հոլովակը հրապարակել է CCTV+ հեռուստաալիքը:
«Հաջորդ տարի զոնդ կարձակվի Մարսի ուսումնասիրման համար, որը պտույտ կգործի այդ մոլորակի շուրջ, վայրէջք կկատարի նրա վրա եւ կիրականացնի մուլորակի զոնդավորում»,- պարզաբանել է մշակողը:
Նրա խոսքով՝ Chang՚e 5 լուսնային առաքելությունը, որի ընթացքում պլանավորվում է լուսնային բնահողի նմուշներ հասցնել Երկիր, կգործարկվի 2019 թվականի վերջին: «Եթե դա տեղի ունենա, Չինաստանը երրորդ երկիրը կդառնա ԱՄՆ-ից եւ Ռուսաստանից հետո, որը հաջողությամբ կիրագործի այդ քայլը»,- նշել է գլխավոր կոնստրուկտորը: