Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկար է հրապարակել իր ինստագրամի էջում և կից գրառում կատարել.

«Փորձենք պատկերացնել, թե Դուք խոսում եք Ձեր ավելի երիտասարդ տեսակի հետ: Ի՞նչ կասեիք նրան: Արդյո՞ք այս պահին Դուք երջանիկ եք այն ամենով, ինչին հասել եք Ձեր կյանքում: Արդյո՞ք կասեիք նրան փոխել ինչ-որ որոշումներ, որոնք կայացրել էիք Ձեր զարգացման ճաապարհին: Թե՞ Ձեր երիտասարդ տեսակին ավելի կոգեւորեիք այն ամենով, ինչ սպասվում է առջևում: Մի՛ մոռացեք շնորհակալ լինել անցյալի համար, լինել երջանիկ ներկայումս եւ ոգեւորված ապագայի համար»: