Անգլիական «Լեսթեր Սիթին» նոր գլխավոր մարզիչ ունի:

 Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Մարզչի պաշտոնում նշանակվել է Բրենդան Ռոջերսը: Վերջինիս պայմանագիրը «Լեսթերի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը: Ռոջերսը մարզչի պաշտոնը կստանձնի Անգլիայի առաջնության 29-րդ տուրի «Ուոտֆորդի» դեմ խաղից առաջ:

Բրենդան Ռոջերսը մինչ այս գլխավորում էր շոտլանդական «Սելթիկը»: