Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ի կազմում դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ:

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 27-րդ տուրում «զինագործները» սեփական հարկի տակ ընդունեցին «Սաութհեմփթոն»-ի հետ: Հանդիպման մեկնարկից ընդամենը 7 րոպե անց «Արսենալ»-ն առաջ անցավ հաշվի մեջ: Հենրիխ Մխիթարյանի հարված-փոխանցումից հետո խաղի հաշիվը բացեց Լակազեթը: Ընդամենը 10 րոպե անց Մխիթարյանն արդեն ինքը կրկնապատկեց հաշվի տարբերությունը՝ 2:0 հօգուտ «զինագործների»: Երկրորդ կեսում հաշվի մեջ փոփոխություն տեղի չունեցավ և ի վերջո հանդիպումն այդպես էլ ավարտվեց՝ 2:0:

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

«Արսենալ»-ը այս հաղթանակից հետո բարձրացավ մրցաշարային աղյուսակում և այժմ 4-ևդ հորիզոնականում է 53 միավորով: Մրցաշարային աղյուսակի առաջատարը «Լիվերպուլ»-ն է 66 միավորով:

Հաջորդ խաղը «զինոգործները» կանցկացնեն փետրվարի 27-ին տանն ընդունելով «Բորնմութ»-ին: