Բաղադրիչներ
- կարագ - 100 գր
- ձու - 3 հատ
- շաքարավազ - 0,5 բաժակ
- ալյուր - 1 բաժակ
- Կրեմի համար՝
- ալյուր - 2 ճ/գ
- կաթ - 150 գր
- շաքարավազ - 150 գր
- ձվի դեղնուց - 1 հատ
- կարագ - 150 գր
- վանիլին
Պատրաստման եղանակ
Կարագը հալեցնում ենք, ապա ավելացնում ենք ձուն, շաքարավազը և խառնում ենք:
Ավելացնում ենք մաղով անցկացրած ալյուրն ու շարունակում ենք խառնել:
Խմորը լցնում ենք վաֆլի պատրաստող սարքի մեջ ու եփում ենք:
Պատրաստ լինելուց հետո հանում ենք և տաք վիճակում փորձում ենք ստանալ ձողիկներ:
Պատրաստում ենք կրեմը, որի համար անհրաժեշտ դեղնուցը խառնում ենք կաթի ու շաքարավազի հետ: Ապա ավելացնում ենք ալյուր, վանիլին և շարունակում ենք խառնել:
Դնում ենք կրակի վրա ու եփում ենք այնքան, մինչև ստանանք պինդ զանգված: Հանում ենք կրակի վրայից ու թողնում ենք, որ սառչի:
Այնուհետև հարում ենք կարագն այնքան, մինչև ստացվի սպիտակ զանգված, որից հետո խառնում ենք եփած կրեմին:
Վաֆլե ձողիկները հրուշակեղենային պարկի օգնությամբ երկու կողմից լցոնում ենք: