Էմիլիանո Սալայի ընտանիքը և ընկերները վերսկսել են 28-ամյա արգենտինացու որոնողական աշխատանքները: Հիշեցնենք որ Քարդիֆ մեկնող ինքնաթիռը հունվարի 21-ին անհետացել է Լա Մանշի մոտ:
Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի որոնողական աշխատանքներն անհաջող էին անցել, ինչի արդյունքում աշխատանքը դադարեցվել էր:
Ֆուտբոլիստի ընտանիքի անդամները և ընկերները դրամահավաք են կազմակերպել: Մեկ օրում հավաքվել է 140 հազար եվրո, ինչ արդյունքում վարձել են երկու նավ, որոնք կշարունակեն որոողական աշխատանքները: Այս մասին գրում է Le Figaro-ն: