Բասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնությունում մեկնարկեցին 16-րդ տուրի խաղերը:

Ա լիգայի 2018/19 թթ. մրցաշրջանի 16-րդ տուրի առաջին խաղում «Էրեբունի»-ն սեփական հարկի տակ հանդիպման վերջին վայրկյաններին կարողացավ 79-77 հաշվով առավելության հասնել «Ուրարտու» ակումբի նկատմամբ:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Արտյոմ Ալտունինը (Ուրարտու), ով վաստակեց 32 միավոր: