Նախորդ հինգ տարիների ընթացքում աշխարհում ավելի քան 30 հազար միգրանտ մահացել կամ անհետ կորել է: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպությունը:
«2014-2018 թվականների ընթացքում իրականացված չկազմակերպված միգրացիայի հետևանքով մահացել է առնվազն 30 510 մարդ: Նրանցից ավելի քան 19 հազարը խեղդվել են ջրում»,- Ժնևում հայտարարել է Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ջոել Միլմանը:
Մահանալու կամ անհետանալու դեպքերի գրեթե կեսը տեղի է ունեցել Միջերկրական ծովում՝ Հյուսիսային Աֆրիկայից Իտալիա անցնելու ճանապարհին: