«Մելիլա»-ի հարձակվող Մոհամեդ Միզիանը տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»: Այս մասին հայտնում է As-ը:

Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ մադրիդյան թիմը ֆուտբոլիստին վարձակալել է մինչև 2019թ.-ի  ամառը` ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը գնելու հնարավորությամբ:

18-ամյա խաղացողն առաջիկայում կմիանա «Ռեալ»-ի երկրորդ թիմին:

Նշենք, որ ֆուտբոլիստի համար պայքարում էր նաև «Բարսելոնա»-ն: