Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, Ռիո-2016 Օլիմպիական խաղերի հունահռոմեկան ոճի ըմբշամարտի փոխչեմպիոն, MMA-ի մարտիկ Միհրան Հարությունյանը եւ Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը երկրպագուներին շնորհավորել են Ամանորի եւ Սուրբ ծնունդի առթիվ:
Աբրահամը հանդես է եկել տեսաուղերձով, Միխիթարյանը գրառում է կատարել սոցցանցերում, իսկ Հարությունյանը Նոր տարին դիմավորել է Փարիզում: