Դեկտեմբերի 30-ից Հայաստանում մեկնարկել է «ձեռք չտաս, Նոր տարվա համար է» շրջանը։ Ստերև ներկայացնում ենք անեկդոտներ, որոնք ակտուալ են Ամանորին․
Զրուցում են երկու ընկերուհի.
– Ի՞նչ հագնեմ Ամանորին, որ բոլոր տղամարդիկ ինձ ցանկանան։
– Ետևիցդ մի շիշ օղի կապիր։
Հունվարի 1-ին ամուսինը կնոջը
- Այսօր տոն է և ես վայելելու եմ այս օրը։ Ահա, գնել եմ կինոյի երեք տոմս :
- Ինչո՞ւ երեք սիրելիս :
- Դեեեե, քո և ծնողներիդ համար :
– Ինչպե՞ս նշեցիր Ամանորը։
– Երևի շատ լավ, որովհետև ոչինչ չեմ հիշում։
Հարստացած հայը ընկերոջ մոտ պարծենում է.
– Կնոջս համար Նոր տարուն Ֆաբերժի ձվեր եմ գնել։
– Երկուսն է՞լ…
Ամանորին իրականություն են դառնում բոլոր երազանքները։ Ուղղակի հունվարի 1-ին քչերն են հիշում, թե ինչ երազանք էին մտապահել։
Նոր տարին նշելու հայկական բանաձևը։ Լա՜վ կերանք, հիմա կարելի է քնել։ Լավ քնեցինք, հիմա կարելի է ուտել…
Եվ վերջում՝ հունվարի 1-ի առավոտյան անցկացրած հեռախոսային հարցումը տվել է հետևյալ արդյունքները՝ հարցվողների 2 տոկոսը պատասխանեց՝ «դա», 3 տոկոսը՝ «ալո», իսկ մնացած 95 տոկոսը դժվարացան պատասխանել։