Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն ամանորյան ժամանակ երգել է սեփական ստեղծագործության հիման վրա գրված երգը: Տեսագրությունը հայտնվել է «Թուրքմենստանի ժամանակագրություն» յութուբյան ալիքում։ Այս մասին փոխանցում է Lenta-ն: Սակայն համացանցի օգտատերերին դուր չի եկել Թուրքմենստանի նախագահի այս քայլը։ Օգտատերերից մեկը քննադատել է նախագահին՝ գրելով հետևյալ մեկնաբանությունը․
«Սովորական թուրքմենները քաղցած են, ալյուրի հերթեր են կանգնում, ծայրը ծայրին հազիվ են հասցնում, իսկ նրանք երգում են»: