Երկրորդ աշխարհամարտից 75 տարի անց Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում հայտնաբերվել է Ստլինգրադի ճակատամարտում զոհված գերմանացի զինվորների զանգվածային գերեզմանոց, գրում է Daily Mail-ը: 
Գերեզմանոցը պատահաբար հայտնաբերել են ջրամատակարարման նոր խողովակ տեղադրող բանվորները: 

Մասնագետներն ընդհանուր առմամբ գերմանացի զինվորների 1837 դի են հայտնաբերել: Դիակների մոտ հայտնաբերվել են նաև ձիերի մնացորդներ:  
Մասնագետներն աշխատանքներ են տանում դիակների ճանաչման ուղղությամբ: Նրանք հուսով են, որ կկարողանան գտնել զոհվածների հարազատներին, որոնք այդպես էլ չեն իմացել, թե ինչ ճակատագրի է արժանացել իրենց այս կամ այն հարազատը:

Նախատեսված է զոհերի համար թաղման արարողություն կազմակերպել:
Ֆաշիստական Գերմանիայի և Խորհրդային միության զորքերի միջև տեղի ունեցած Ստալինգրադի ճակատամարտը պատմության մեջ ամենաարյունահեղն է. այդ ճակատամարտում զոհվել, վիրավորվել և գերեվարվել է մոտ 2 մլն մարդ:

 

 

Նյութի աղբյուր blognews.am