Բաղադրիչներ
- Հիմքի համար՝
- ջուր - 5 ճ/գդ
- ալյուր - 100 գր
- վանիլին - 1 պտղունց
- ձու - 2 հատ
- կակաո - 1 ճ/գդ
- շաքարավազ - 100 գր
- սոդա - 0.25 թ/գդ
- Կրեմի համար՝
- կարագ - 250 գր
- ալյուր - 3 ճ/գդ
- վանիլին - 10 գր
- կաթ - 200 մլ
- շաքարավազ - 200 գր
- ձու - 2 հատ
- Ջնարակի համար՝
- կակաո - 2 ճ/գդ
- շաքարավազ - 2 ճ/գդ
- կարագ - 2 ճ/գդ
- թթվասեր - 2 ճ/գդ
Պատրաստման եղանակ
Պատրաստում ենք հիմքը: Համեղ էսկիմո պատրաստելու համար ձվի սպիտակուցներն ու դեղնուցները առանձնացնում ենք և սպիտակուցները լավ հարում: Դեղնուցների մեջ շաքարավազ և վանիլին ենք ավելացնում և լավ հարում: Այնուհետև լցնում ենք ջուրն ու կակաոն, ինչից հետո էլ սոդայի հետ մաղած ալյուրը: Այս ամենից հետո երկու զանգվածները միացնում ենք իրար և լավ հարում:
Խմորը լցնում ենք 20 սմ տրամագիծ ունեցող ձևամանի մեջ և թխում նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 30 րոպե:
Պատրաստում ենք կրեմը: Շաքարավազը, վանիլինը, ձվերը և ալյուրը լավ հարում ենք, ավելացնում տաք կաթն ու կրկին հարում: Կրեմը եփում ենք մարմանդ կրակին, ինչից հետո վերցնում ենք կրակից: Կարագը լավ հարում ենք, լցնում կրեմի մեջ և հարում:
Սենյակային ջերմաստիճանի հիմքի վրա լցնում ենք կրեմն ու տարածում:
Պատրաստում ենք ջնարակը: Բոլոր բաղադրիչները դնում ենք մարմանդ կրակին և եռացնում: Այնուհետև լցնում ենք Էսկիմոյի վրա և տարածում:
Էսկիմոն պատրաստ է:
Մի քանի ժամով տեղափոխում ենք սառնարան և մատուցում: