Մակարոնը պատրաստելուց հետո, որպես կանոն, ջուրը թափում են: Բայց քչերը գիտեն, որ այդ ջուրը կարելի է օգտագործել:
Ձեզ համար մի քանի օգտակար մտքեր ենք պատրաստել:
1 Նրբաբլիթների և բլիթների համար
Խորհուրդ նրբաբլիթների և բլիթների սիրահարների համար. Կաթի փոխարեն օգտագործեք խաշած մակարոնի ջուրը: Բլիթները կստացվեն պասային և հակաալերգիկ: Զանգվածը կիսելի տեսք կունենա, բայց բլիթները շատ լավ կստացվեն: Իսկ համն ուղղակի հիանալի կլինի:
2 Սոուսների համար
Որպեսզի սոուսն ավելի ջրիկ և համեղ ստացվի, կարելի է այնտեղ ավելացնել երկու գդալ խաշած մակարոնի ջուր:
3 Լոբազգիները թրջելու համար
Լոբին, ոլոռը, ոսպը պատրաստելուց առաջ պետք է թրջել ջրում: Դրա համար որոշ խոհարարներ օգտագործում են խաշած մակարոնի ջուրը:
4 Վաննա՝ ոտքերի համար
Այն մարդիկ, ում ոտքերը ցաում կամ այտուցվում են, անպայման պետք է փորձեն այս միջոցը: Թրջեք ձեր ոտքերը խաշած մակարոնի ջրով: Հանգստացնող ջերմությունը և դրա մեջի հանքային նյութերն անմիջապես անում են իրենց գործը: Փորձեք և կհամոզվեք:
5 Շոգեխաշելու համար
Սա հիանալի միջոց է բանջարեղեն պատրաստելու համար: Այս անգամ փորձեք պատրաստել դա խաշած մակարոնի ջրով: Բանջարեղենի համը զգալիորեն ավելի լավն է լինում:
6 Որպես ապուրի հիմք (արգանակ)
Պատրաստեք, օրինակ, կարտոֆիլի ապուրը խաշած մակարոնի ջրով: Այն շատ սննդարար է:
7 Ստեղծագործելու համար
Ձևավոր խմոր պատրաստելու համար հարմար կլինի խաշած մակարոնի ջրով այն պատրաստել: Տարրայի մեջ լցրեք երկու բաժակ ալյուր, մեկ բաժակ մանր աղ, որպեսզի չկպչի ձեռքերին: Տվեք խմորին ձեր ուզած տեսքը և դրեք մինչև 80 աստիճան տաքացրած ջեռոցը, մոտավորապես երկու ժամով: