«Comedy club»-ի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը իր ինստագրամի էջում լուսանկար է հրապարակել Տիմուր Բատրուդինովի հետ, որում վերջինիս Գարիկ Մարտիրոսյանը նմանեցնում է «Иванушки International» խմբից հայտնի Անդրեյ Գրիգորեւ-Ապոլոնովին։
Նկարին կից Մարտիրոսյանը գրառում է կատարել.
«Comedy club»-ի իմ ամենասիրելի զույգի հետ։ Խ.Բ. զույգը միշտ ամենալավն է։ Հ. Գ. Բատրուդինովը վերջին շրջանում հաճախ է չարաշահում պերօքսիդը»: