Երգչուհի Արմինկան իր ինստագրամի էջում գրառում է կատարել Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի վերաբերյալ.
«Մեր երկրին միշտ բաժին են հասել ամենածանր փորձությունները։ Բայց դրանք մեզ չեն սասանել երբեք։ Մենք էլ մեր քարքարոտ երկրի նման պինդ ենք ու անկոտրում։
Մենք մոխրից ու փլատակներից նոր կյանք ենք առել, վեր բարձրացել ու մեր հայացքն ուղղել Երկինք։ Ու էդ երկինքը միշտ պահել ու պահպանել է մեզ ու մեր երկիրը մինչ այսօր։ Աղոթենք ամեն օր, որպեսզի Աստված իր բարեհաճ աչքը մեր երկրի վրա պահի միշտ»: