Հումորիստ, Comedy Club-ի հիմնադիր Գարիկ Մարտիրոսյանը իր ինստագրամի էջում գրառում է կատարել Սպիտակի ավերիչ երկրաշարժի վերաբերյալ։
«1988թ. դեկտեմբերի 7-ը Հայաստանի պատմության ամենաողբերգական օրերից մեկն է:
Այդ oրը սարսափելի երկրաշարժ է գրանցվել, որն ավիրել է հրաշալի քաղաքներ Գյումրին, Սպիտակը, Վանաձորը, Ստեփանավանը եւ այլ բնակավայրեր։ Զոհվածների պայծառ հիշատակը վառ կմնա»,- գրել է նա։