Ռուս բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովա իր ինստագրամի էջում լուսանկար է հրապարակել իր փաստաբանի հետ և գրառում կատարել իր նախկին վարորդի մասին․
«Այսօր վերջակետ է դրվել է իմ նախկին խարդախ, գող վարորդի վերաբերյալ դատական գործընթացին։ Վճիռը հետեւյալն է՝ մեղավոր է, դատապարտվել է 3 տարվա ազատազրկման։ Տվերսկի դատարանի կողմից արձակված վճիռը ենթակա չէ վերանայման։
Խարդախը ստացել է այն, ինչի արժանի էր։ Նա արդեն իսկ պատժվել է ճակատագրի ու Աստծու կողմից… Իսկ ես թերթում եմ այս էջը եւ ուրախանում, որ ճշմարտությունը պնդելու եւ հանուն դրա պայքարելու իմ կարողությունները հուսախաբ չեն արել»։