Daily Mail-ը հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այցելել է Կապիտոլիում՝ իր հարգանքի տուրքը մատուցելու ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագին, որի դագաղը դրված է շենքում։
Թրամփը ժամանել է կնոջ՝ Մելանյա Թրամփի ուղեկցությամբ: Նա երկու րոպե լուռ կանգնել է դագաղի առաջ: Ամերիկյան հեռուստաալիքներն ուղիղ եթերով հեռարձակել են այցը: