Նորֆոլկ քաղաքի մասնավոր դպրոցի աշակերտների ծնողները ցնցված էին՝ իմանալով տնօրենի գաղտնի հետաքրքրության մասին: Պարզվել է, որ ազատ ժամանակ 39-ամյա Էնդրյու Լիվինգստոնը կանացի հագուստով ելույթ է ունենում դրեգ-շոուում և ներկայանում որպես միսս Թիշ Էվե, հաղորդում է The Sun-ը:
Սոցիալական ցանցերում տեղադրված տեսանյութերը, որտեղ տնօրենը գովազդում էր շոուն, հասանելի են դարձել դպրոցի բոլոր աշակերտներին: Էնդրյու Լիվինգստոնը մասնավոր դպրոցի տնօրեն էր, որի տարեկան վարձավճարը 18 հազար եվրո է:
Մինչ այդ, Էնդրյուն, որը տրանսվեստիտ է, խուսափել է բոլոր տեսակի սկանդալներից և որևէ կոնֆլիկտի մեջ ներգրավված չի եղել: Նրա ընկերները պնդում են, որ նախկին տնօրենի գործընկերը որոշել է այդ կերպ վրեժխնդիր լինել, քանի որ տեսանյութն արվել էր մինչև նրա աշխատանքի ընդունվելը: