Եկեք այսօր զրուցենք մի բանջարեղենի մասին, որը օգնում է պայքարել շաքարախտի, խոլեստերինի բարձր մակարդակի և գաստրիտի դեմ։ Սա նաև կալցիումի, մագնիումի, կալիումի, մանգանի, ցինկի և պղնձի հարուստ աղբյուր է, այն նաև մեծ քանակությամբ A,C և K վիտամիններ է պարունակում։
Բամիան խորհուրդ է տրվում հաճախ օգտագործել, քանի որ այն լավացնում է իմունային համակարգը C վիտամինի շնորհիվ։ Այն նաև հզոր հակաօքսիդանտ է։
Բամիան լավացնում է տեսողությունը A վիտամինի շնորհիվ։
Վերացնում է մշտական հոգնածության զգացողությունը։
Կարգավորում է խոլեստերինի մակարդակը և կանխում է անոթներում ճարպերի կուտակումը։
Կարգավորում է շաքարի մակարդակը և վերացնում է շաքարախտի ախտանշանները։
Բամիան կարգավորում է ախորժակը և օգնում է նիհարել՝ մեծ քանակությամբ լուծվող բջջանյութի պարունակության շնորհիվ։
Ամրացնում է ոսկորներն ու լավացնում է արյան բաղադրությունը։
Բամիան խանխարգելում է նաև գաստրիտն ու խոցերը։ Այն ազդում է գաստրիտ և խոցեր առաջացնող Helicobacter pylori (H. pylori) մանրէի վրա և կանխում դրա տարածումը ստամոքսում։
Բամիայով տարբեր համեղ ճաշատեսակներ է կարելի պատրաստել, այն հնարավոր է նույնիսկ հում օգտագործել։