Apple-ը խելացի ծածկոց է արտոնագրել, որը վերլուծի տիրոջ սրտախփոցը, ջերմաստիճանը եւ շնչառության հաճախությունը: Այս մասին հայտնել է New York Post-ը:
Աքսեսուարը կստանա iSheet անվանումը: Դատելով ըստ ստացված տեղեկատվության՝ գործվածքի մեջ կկարվեն հատուկ տվիչներ: Դրանք կհավաքեն տվյալները, իսկ ծրագրային ապահովումը դրանք կզուգադրի օպտիմալ ցուցանիշների հետ: Հավաքված տվյալները կցուցադրվեն կառավարման անհաղորդալար պանելին: Ծածկոցը կօգնի առողջության խնդիրներ ունեցող մարդկանց: Տկարության դեպքում աքսեսուարն ինքը շտապօգնություն կկանչի: Նման տեխնոլոգիա կա Apple Watch 4-ում. ժամացույցը որոշում է անկումը եւ շտապ օգնություն է կանչում, եթե մարդը երկար ժամանակ վեր չի կենում:
Apple-ի աքսեսուարներն արդեն հետեւում են օգտատիրոջ առողջությանը: Ցանցում շատ պատմություններ կան, երբ Apple Watch-ը կյանքեր է փրկել՝ անոմալ բարձր երակազարկ արձանագրելով: