Վիճակագրության համաձայն մեծահասակների մոտ մեկ երրորդը D վիտամինի պակաս ունի։ Ո՞րն է հիմնական պատճառը։ Արևի լույսի բացակայությունը։ Ի՞նչ է իրենից ներկայացնում D վիտամինը։ Տեխնիկապես այն վիտամին չի համարվում, ավելի շուտ այն հորմոն է, որը սինթեզի է ենթարկում խոլեստերինը։ D վիտամինը ունի հատուկ ռեցեպտոր, որը կարող է ղեկավարել իմունակարգավորող գեները, ուռուցքային գեները, հակաբորբոքային գեները և անգամ արյան ճնշման հետ կապ ունեցող գեները։ D վիտամինի արտադրության համար արևային ուլտրամանուշակագույ ճառագայթ է հարկավոր, այդ պատճառով էլ ձմեռը նրա քանակը կտրուկ ընկնում է։ Ինչ հետևանքներ կարող է ունենալ օրգանիզմում D վիտամինի պակասը։

Դեպրեսիա

Սուիցիդ մտքերի և դեպրեսիայի առաջացման պատճառ կարող են դառնալ շրջակա միջավայրը, հոգեկան առողջությունը և գենետիկ ֆակտորները։ Սակայն գիտնականները պարզել են, որ ինքնասպան լինողների մոտավորապես 58%-ը D վիտամինի պակաս է ունեցել։ Այս վիտամինի քանակի ավելանալու հետ մեկտեղ դեպրեսիա ունեցողները սկսել են իրենց ավելի լավ զգալ։

Արյան բարձր ճնշում

Երիկամը պասիվ D վիտամինը կարող է դարձնել ակտիվ և այն տեղային նպատակների համար օգտագործել։ Այն օգնում է արյան ճնշման կարգավորմանը։ Մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ D վիտամինը օգնում է իջեցնել մեծահասակների ճնշումը։

Իմունային համակարգի վատ աշխատանք

Վիտամին D-ն պատասխանատու է իմունային բջիջների դաստիարակման համար։ Երբ օրգանիզմում նրա պարունակությունը նվազում է, իմունային համակարգը սկսում է թերանալ իր պարտականությունների մեջ։ Արդյունքում դուք տառապում եք անընդհատ կրկնվող հիվանդություններից։

Շաքարախտ

Վիտամին D-ն կապված է նաև շաքարախտի զարգացման հետ։ Այն կենսական նշանակություն ունի ինսուլինի արտադրության համար, որը անհրաժեշտ է օրգանիզմի ճիշտ աշխատելու համար։

Խոլեստերինի բարձր մակարդակ

Հետազոտությունները ցույց են տվել, որ նյութափոխանակության խանգարման առկայությունը, ինչպես նաև արյան մեջ լիպիդոյի ավելացումը կապված է օրգանիզմում վիտամին D-ի նվազեցման հետ։