Բաղադրիչներ

  • Լցոնի համար՝
  • ընկույզ - 250 գ
  • շաքարի փոշի - 250 գ
  • դարչին - 0,5 թ/գ
  • մեխակ - 1 պտղունց
  • Օշարակի համար՝
  • շաքարավազ - 200 գ
  • ջուր - 200 մլ
  • հյութ կիտրոնի - 1 ճ/գ
  • Խմորի համար՝
  • ձու - 1 հատ
  • կաթ - 200 մլ
  • կարագ - 50 գ
  • աղ - 1 պտղունց
  • ալյուր - 500 գ
  • Բակլավային քսելու համար՝
  • ձվի դեղնուց - 1 հատ
  • ջուր - 1 թ/գ
  • կարագ - 50 գ
  • Շերտերին քսելու համար՝
  • կարագ - 100 գ

Պատրաստման եղանակը

Պատրաստում ենք խմորը, լցնում ենք ալյուրը, ավելացնում աղը, այնուհետև ալյուրի մեջտեղում անցք ենք բացում և կոտրում ձուն: Ավելացնում ենք հալեցրած կարագը և տաք կաթը:
baklava-1
Խմորը 10 րոպե հունցում ենք․ պետք է ստանանք ձեռքերին չկպչող խմոր: Հունցելուց հետո ծածկում ենք և 30 րոպեով թողնում, որ հանգստանա:
baklava-2
Այնուհետև խմորը բաժանում ենք 20 միանման մասերի և ծածկում սրբիչով:
baklava-3
Վերցնում ենք առաջին խմորը և օվալաձև բարակ գրտնակում: Բացված շերտին հալեցրած կարագ ենք քսում: Նույնը կրկնում ենք մյուս խմորների հետ:
baklava-4
Պատրաստում ենք լցոնը: Ընկույզը մանրացնում ենք և խառնում շաքարի փոշու, դարչինի և մեխակի հետ: Խմորի վրա մի քիչ լցոն ենք շաղ տալիս:
baklava-5
Մետաղական ձողի (կամ մատիտի) օգնությամբ փաթաթում ենք շերտը:
baklava-6
Ահա այսպես:
baklava-7
Այժմ հավաքում են խմորը ձողի վրա ահա այսպես․
baklava-8
Ձողը հանում ենք և խմորի ծայրերը ներս մտցնում:
Յուղաթղթապատ ձևամանի մեջ շարում ենք խմորները:
Ձվի դեղնուցն ու 1 թ/գ ջուրը հարում ենք և քսում բակլավայի վրա: Թխում ենք 200 աստիճան տաքացրած ջեռոցում 10 րոպե, այնուհետև ջերմաստիճանն իջեցնում ենք 180-ի: Բակլավաներին քսում ենք հալեցրած կարագը և շարունակում թխել 40 րոպե:
Պատրաստում ենք օշարակը: Կաթսայի մեջ լցնում ենք ջուրը, հասցնում եռման, ավելացնում ենք շաքարավազն ու կիտրոնահյութը և խառնում այնքան, մինչև շաքարավազը լիովին հալչի: Թողնում ենք՝ հովանա:
baklava-9
Բակլավայի վրա լցնում ենք օշարակն ու թողնում 4-5 ժամ, որպեսզի վերջինս ներծծվի:
baklava-10
Ահա և վերջ:
baklava-11
Վայելում ենք:
baklava-12

Հրաշք բակլավա, որը կդառնա մեր սեղանի զարդը։