Daily Mail-ը հայտնում է, որ ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփն արդեն սկսել է Սպիտակ տան զարդարման աշխատանքները՝ թեև Սուրբ Ծննդյան տոներին դեռ մեկ ամիս ժամանակ կա: 48-ամյա նախկին մոդելն Twitter-ի իր միկրոբլոգում նախագահական նստավայրից լուսանկարներ է հրապարակել։
Սուրբ Ծննդի ու Ամանորի կապակցությամբ Սպիտակ տան 132 սենյակները զարդարելու համար կամավորների մեծ թիմ է հավաքվել: