Եգիպտական Լյուքսոր քաղաքի մոտակայքում աշխատող հնէաբանները մ.թ.ա․ 1292-1286 թթ․ փարավոնների XIX դինաստիայի դամբարան են հայտնաբերել, հայտնում է youm 7 պորտալը։

Ըստ նախնական տվյալների՝ դամբարանը պատկանել է Ամոն աստծո տաճարին:

 

Դամբարանում եղել է մումիա, դիմակ և արձանիկներ: Նշվում է, որ դամբարանի պատերին առկա են եղել գունավոր գրանշաններ:

Եգիպտոսի հնագույն հուշարձանների գծով նախարար Խալեդա-ալ-Աննանին նշել է, որ դամբարանի կողքին հայտնաբերվել է ևս մեկը՝ 2 սարկավագներով, սակայն ավելի ուշ ժամանակաշրջանի՝ փարավոնների XXV դինաստիայի կառավարման շրջանի: