Մեր քաղաքակրթությունը շատ մեծ քայլերով ընթանում է առաջ։ Թվում է թե շատ շուտով մեզ մի շարք իրեր հասանելի կլինեն, որոնք 60-80 ական թվականներին ֆանտաստիկայի ժանրից էին թվում։ Սակայն իրականում ամեն ինչ այդքան էլ պարզ չէ։ Մենք ձեզ կպատմենք մի քանի տեխնոլոգիաների մասին, որոքն երբեք էլ չեն ստեղծվի։
Մարդու տելեպորտ
Այո, իհարկե արդեն ֆոտոնների տելեպորտ իրականացվել է։ Սակայն մարդու հետ դա անել անհնար է։ Պատճառը հենց տելեպորտի մեջ է։ Որպեսզի մարդուն տեղափոխել ուրիշ ծամանակ, հարկավոր է նրան մանր մասնիկների բաժանել և կրկնօրինակել նրա մասնիկները։ Այս պարագայում կտեղափոխվի ոչ թե մարդը, այլ նրա կրկնօրինակը, որից հետո հարկավոր է լինելու ոչնչացնել բնօրինակը։ Բացի այդ, այս գործընթացը բավականին բարդ է, քանի որ եթե տելեպորտի սարքը մարդուն ճիշտ չհավաքի և թեկուզ աննշան սխալվի, ապա հայտնի չէ, թե ինչ կլինի։
Ժամանակի մեքենա
Հավանաբար սա ամենահայտնի սարքն է՝ ֆանտաստիկայի ժանրից։ Սակայն դժվար այն հասանելի լինի մարդուն մոտակա միլիոն տարվա ընթացքում։ Խնդիրը այն է, որ այսպիսի տեղափոխության համար հարկավոր է սև անցքի կամ աստղի հզորության էներգիա։
Մտքերը կարդալ
Այտեղ պետք է հաշվի առնել մեկ կարևոր հանգամանք. Մարդու ուղեղը բավականին բարդ է։ Իհարկե արդեն տեխնոլոգիաները կարողանում են կարդալ զգացմունքները և կերպարները, սակայն մեր մտքերը բավականին խառն են ցրված մեր ամողջ ուղեղով մեկ։ Ավելին ամեն մարդու ուղեղում մտքերը յուրովի են պահպանվում։ Այս պատճառով էլ այսպիսի տեխնոլոգիա անհնար է ստեղծել. այն հակասում է ուղեղի անատոմիան։
Հավերժական շարժիչ
Հավերժական շարժիչը սարք է, որը անընդհատ աշխատում է՝ առանց էներգիա վատնելու և ամբողջ աշխատանքը վերածում է ջերմության։ Սա այն իրն է, որը հակասում է թերմոդինամիկայի առաջին և երկրորդ օրենքներին։ Այսպես էներգիան երբեք չի կարող առաջանալ ոչնչից և հետո էլ անհետանալ ոչնչի մեջ։ Ֆիզիկայի տեսանկյունից այս շարժիչը անհնար է ստեղծել։