Հաճախ քնից արթնանում եք և հասկանու, որ օրը վատն է լինելու։ Ամենասկզբից դուք զրոյական տրամադրություն ունեք, չունեք ուժ և ցանկանում եք մնալ անկողնում և քնել ամբողջ օրը։ Ցավոք սա հնարավոր է միայն երազանքներում։ Դուք՝ թթված դեմքով գնում եք աշխատանքի, բարկանում եք ձեր կոլեգաների վրա, իսկ այնուհետև տան անդամների։ Թվում է թե ողջ աշխարհը արդեն ազդում է ձեր վրա։ Վատ տրամադրության այսպիսի նոպաները հազվադեպ չեն։ Մեր օրերում մարդը ավելի խոցելի է դառնում։ Նրա տրամադրությունը անընդհատ կարող է տատանվել։ Թվում է փե դուք պատրաստ եք սպանել բոլորին ովքեր կհայտնվեն ձեր ճանապարհին։
Վատ տրամադրության պատճառով ոչ միայն շրջապատն է տուժվում, ովքեր ստիպված են համակերպվել ձեր հոգեվիճակի հետ։ Դուք ինքներտ էլ եք զոհ դառնում։ Վատ տրամադրությունը թույլ չի տալիս կենտրոնանալ և ազդում է հոգեկան վիճակի վրա։ Բարձրանում է ճնշումը, դուք շուտ եք հոգնում, բաց եք թողնում կարևոր մանրուքներ։
Պարզվում է գոյություն ունեն մի շարք երևույթներ, որոնք առաջացնում են վատ տրամադրություն։ Դա ցածր աշխատավարձը կամ կոմունալ ծախսերը չեն։ Ամեն ինչ ավելի բարդ է։ Իմանալով դրանք՝ դուք կարող եք պայքարել դրա դեմ և միշտ բարձր տրամադրություն ունենալ։
Լույսի պակաս
Մարդուն արևային լույս է հարկավոր։ Ապացուցված է, որ աշունը և ձմեռը, երբ արևի լույսը ավելի քիչ է լնում, մարդկանց մոտ նկատվում են տրամադրության անկում։ Բնության օրենքները փոխել չենք կարող, այդ պատճառով էլ ստիպված մենք պիտի մեր կյանքը լույսով լցնենք։ Տանը հարկավոր է վառ լույսեր տեղադրել։ Դրանք առույգության են ստեղծում։
Սխալ սնունդ
Պարզվումը տրամադրությունը կաղված է մեր օգտագործած սննդից։ Դիետոլոգները նշում են, որ ճարպոտ սնունդի սիրահարների մոտ շատ է նկատվում տրամադրության անկում։ Նույնը վերաբերում է նաև քաղցրի սիրահարներին։ Հերթական քաղցրավենիքից հետո դուք ձեզ յոթերորդ երկնքում եք զգում։ Սակայ մեկ ժամ անց տրամադրության անկում է սկսվում։ Բանջարեղեն և թրչնի միս կերեք, ինչպես նաև ցիտրուսային մրգեր։
Հեղուկի պակաս
Դուք միանգամից նյարդայնանում ե՞ք։ Հնարավոր է ամբողջի մեղավորը օրգանիզմում հեղուկի պակասն է։ Քիչ խմելու սովորությունը նյարդային համակարգի խաթարման է հանգեցնում։ Մարդը միշտ նյարդայնացած է ու դժգոհ։ Նրա մոտ նկտվում է բութ գլխացավ, որը էլ ավելի է վատթարացնում էմոցիոնալ վիճակը։ Այդ իսկ պատճառով էլ որքան հնարավոր է շատ ջուր խմեք։ Առանց նրա լավ տրամադրություն հնարավոր չէ։
Քնի պակաս
Ինչպես կարելի է առավոտյան ուրախ արթնանալ, եթե ամբողջ գիշեր չեք քնել, կամ էլ ուշ եք քնել։ Միայն քնել եք ցանկանում և ուրիշ ոչինչ։ Վատ տրամադրությունը ուղիղ կապ ունի քնի քանակի հետ։ Շուտ քնեք։ Միշտ նույն ծամին քնեք և արթնացեք։ Նաև ճիշտ բարձ ընտրեք։ Ապացուցված է, որ շատ մեծ բարձի պատճառով հնարավոր է նաև կեցվածքի խախտում։