Աշխարհի ամենամեծ կրուիզային նավն իր ամերիկյան դեբյուտն է արել, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ 1,35 մլրդ դոլարանոց նավն այժմ Մայամիի ափերի մոտ է:
Royal Caribbean նավաշինական ընկերության փոխադրամիջոցը կոչվում է «Ծովերի սիմֆոնիա» (Symphony of the Seas): Այն ունի 15 տախտակամած, 22 ռեստորան, ինչպես նաև 6.680 հյուրի համար նախատեսված ահռելի դահլիճ:
Պարբերականը նկատում է, որ Մայամիի ափերի մոտ գիշերային խավարը բազմերանգ լույսերով ճեղքող նավն իսկական «ծովային գեղեցկուհու» է նման եղել:
«Ծովերի սիմֆոնիա»-ն Royal Caribbean-ի 25-րդ նավն է, որն առաջին ուղևորներին ընդունել էր ապրիլին:
Այն ունի 362 մ երկարություն, 65 մ բարձրություն:
Նշվում է, որ նավը մեկ տարի շարունակ անընդհատ Մայամիի նավահանգիստ կվերադառնա:
Աղբյուրը նկատում է, որ «Ծովերի սիմֆոնիա»-ն անմոռանալի ժամանակ է ապահովում տարիքային ամենատարբեր խմբերի ներկայացուցիչների համար: Այնտեղ կա 22 ռեստորան, ավելի քան 40 բար ու սրճարան, որոնցից մեկում ըմպելիքները ռոբոտներն են մատուցում:
Բացի այդ, նավում կան խաղատներ, ջրային պարկեր, այգիներ՝ իսկական ծառերով ու բույսերով, լողավազաններ, խաղասրահներ, թատրոն և ժամանցի այլ վայրեր:
1,35 մլրդ դոլար. աշխարհի ամենամեծ զբոսանավը հասել է ԱՄՆ-ի ափեր (Photo, Video)
15:20 - 14.Նոյեմբեր.2018
Առաջարկում ենք նաև
08/11/19 11:51
Ավելի քան 70 000 դոլար. Caviar-ը ներկայացրել է iPhone 11 Pro Discovery Solarius-ը՝ պատրաստված կես կիլոգրամ ոսկուց (Photo, Video)
08/05/19 17:10
Ինչպիսին է աշխարհի ամենաթանկ հանգստավայրը, որտեղ մեկ գիշերն արժե 100 000 դոլար. միայն դրա ներսը տեսեք (Photo)
15/12/18 15:35
Աշխարհի հրեաներն իսրայելական հզոր բանակի համար ամեն տարի հանգանակում են 12 մլրդ դոլար
17/09/13 15:29
Աշխարհի ամենամեծ ծաղիկը. PHOTO
17/06/13 14:44
Աշխարհի ամենաթանկ տունն արժե 1.2 մլրդ դոլար (լուսանկարներ)
12/06/13 23:32
Աշխարհի ամենամեծ շուրթերն ունեցող աղջիկը. VIDEO
24/10/23 14:24
Ադրբեջանը շուրջ 10 մլրդ դոլար է հատկացրել Արցախի համար
Ամենադիտված
Լրահոս
15:00
«Դիսնեյլենդ» այցելելու համար Բիանկա Սենսորին ընտրել էր համեմատաբար համեստ հանդերձանք, սակայն հրաժարվել էր կոշիկներից
18:01
Գոհար Ավետիսյանը՝ երկու էկզոտիկ կերպարով. «բարոյականության պահապանները» կարծում են, որ «հայուհիներն այդպես չեն հագնվում»
11:10
Քիմ Քարդաշյանն ու Բիանկա Սենսորին «ցնցել են» երկրպագուներին՝ միասին հայտնվելով հանրության առաջ
14:20
Իվետա Մուկուչյանի քույրը՝ բոլիվուդյան ոճաբան Մարիաննա Մուկուչյանը, սպասում է առաջնեկին (VIDEO)