Շատերն են ուրախանում, երբ պատահմամբ որևէ իր են գտնում: Սակայն դրանցից ոչ բոլորը կարող են երջանկություն և ուրախություն բերել ձեր տանը: Woman.rambler.ru-ն ներկայացնում է այն իրերը, որոնք ավելի լավ է գտնելուց չվերցնել, նույնիսկ եթե չափից շատ եք ցանկանում:

Հին սերնդի մարդիկ կարծում էին, որ փողոցում հայտնված իրերը միտումնավոր են այնտեղ հայտնվել։

 

Զարդեր

Մոգական ազդեցությունը չափից շատ հեշտ է զարդերի վրա տարածվում, դրա համար էլ ոսկուց կամ արծաթից պատարստված զարդերը հաճախ են գործածվում մարդկանց թուղթ ու գիր անելիս: Մատանիները, հատկապես ամուսնականը, մարդիկ երբեմն թողնում են փողոցում, որպեսզի հրաժեշտ տան անձնական կյանքի խնդիրներին: Գտնված մատանին մատին դնելը բացասական հետևանքներ կարող է ունենալ, նույնիսկ եթե նախկին տերը այն պատահաբար է կորցրել: Մետաղը փոխգործողության մեջ է մտնում տիրոջ էներգետիկ դաշտի հետ ու շատ բան գիտի նրա կյանքի մասին: Ուրիշի զարդը կրելը փոխում է մարդու էներգետիկ դաշտը, անհարմարություն պատճառում։

 Ասեղներ կամ գնդասեղներ

Ծակող առարկաները հեշտությամբ են ներքշում բացասական էներգիան, դրա համար էլ հազվադեպ են պատահաբար հայտնվում փողոցում: Շատ հավանական է, որ ինչ -որ մեկն այդ ասեղը կամ գնդասեղը գործածել է որպես չար աչքից պաշտպանվելու միջոց, իսկ հետո կորցրել է այն:  Գտած ասեղին դիպչելով՝ դուք այդ ամբողջ նեգատիվը ձեզ վրա  եք վերցնում:

Տիկնիկներ կամ խաղալիքներ

Ֆիլմերից սա շատերին հայտնի կլինի։ Նման իրերը հաճախ են տանից դուրս բերում՝ անեծքից ազատվելու նպատակով: Նման առարկան կարող է ձեր տուն բերել հիվանդություններ, նյութական խնդիրներ, գժտություններ: Սովորաբար այդ առարակները գրավում են երեխաներին։ Այնպես որ միտումնավորության սկզբունքը գուցե առվել քան տարածվում է։

 

Հայելի

Դեռ հին ժամանակներից հավատ է եղել թե հայելին հիշողություն ունի, այն կլանում է այն մարդկանց էներգետիկան, որոնք նայել են այդտեղ, և արտացոլում է այն նույնիրադարձությունները, որոնց ականատեսն է եղել: Այդ էներգետիկան հայելին տարածում է բոլորի վրա, ով հետագայում կանգնում է իր դիմաց: Հետևաբար բացասական էներգետիկան սեփական կյանք մտցնելը կանխելու համար հայելի գտնելու դեպքում՝ կողքով անցեք:

 

Ժամացույց

Բոլորս գիտենք, որ մարդու մահվան դեպքում ժամացույցը կանգ է առնում։ Այն սերտ կապ ունի մարդու բիոդաշտի հետ, հետևաբար բարձրացնելով նման իրը, դուք խախտում եք ձեր էներգետիկ դաշտի ամբողջականությունը և, հնարավոր է, վերցնեք ժամացույցի նախկին տիրոջ հիվանդություններն ու խնդիրները: