ՌԴ Ռոստով քաղաքում ընտանեկան վեճն ավարտվել է ողբերգությամբ: 33-ամյա խանդոտ ամուսինը՝ Վլադիմիր Պ.-ն, հերթական վեճից հետո, վստահ լինելով, որ կինն իրեն դավաճանում է ուրիշի հետ, բենզին էր լցրել 26-ամյա կնոջ և նրա քրոջ վրա՝ չխնայելով անգամ սեփական 1-ամյա տղային:
Տունը բենզինով ողողելուց հետո նա կրակ էր տվել բնակարանը՝ այրելով նաև իրեն ու տան բոլոր բնակիչներին:
Բարեբախտաբար, կնոջը հաջողվել էր մարել երեխայի վրա բռնկված կրակը և տեղափոխել հիվանդանոց: Այս պահին երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, իսկ խանդոտ ամուսնու կինն ու նրա քույրը ծանր աստիճանի այրվածքներ են ստացել ոտքերին և ձեռքերին: Վնասվածքներ ունի նաև ինքը հանցագործը: Ոստիկանությունը դիտարկում է քրեական գործ հարուցելու հարցը. գրում է Lifenews-ը: