Բոլորը գիտեն, որ գազավորված ըմպելիքները առողջության համար վնասակար են: Այնուամենայնիվ, ամեն օր վաճառակետերում վաճառվում են միլիոնավոր լիտրերով գազավորված ըմպելիքներ: Այս մասին գրում է Anews.com-ը։
Ակնհայտ է, որ մարդկանց մեծամասնության համար դրա վնասակարությունը առասպել է թվում, որին, ըստ նրանց, պետք է ուշադրություն չդարձնել: Ստորև ներկայացնում ենք 5 պատճառ, թե ինչու են գազավորված ըմպելիքները վնասակար։
1․ Ավելորդ քաշ
Ցանկացած գազավորված ըմպելիք ունի շաքարի հավելումներ, որը շատ արագ վերածվում է ճարպի: Նույնիսկ շարժուն երեխաներն ունենալով ակտիվ առօրյա՝ հաճախ գիրանում են։ Մեծահասակների դեպքում խնդիրն ավելի բարդ է, քանի որ վերջիններս շատ ավելի հանգստ կենսակերպ են վարում:
2․ Վատ քուն
Գազավորված ըմպելիքների մեծ մասը պարունակում է կոֆեին: Հետևաբար՝ այն կարող է ազդել գիշերային քնի վրա, հատկապես, եթե դուք վերջերս ունեք անքնություն, այդ դեպքում առավոտյան հոգնածությունը, միանշանակ, ձեզ կուղեկցի։
3․ Այն պարունակում է ֆոսֆոր
Յուրաքանչյուր գազավորված ըմպելիքի մշտական բաղադրիչը ֆոսֆորն է: Հիշեցնենք, որ ֆոսֆորը վնասում է ատամները և դրանք փխրուն են դառնում: Սա նշանակում է, որ դրանց կոտրման ռիսկն է մեծանում: Հարկ է նշել, որ ատամներին վրա ազդում են ոչ միայն ֆոսֆորը, այև շաքարը, ինչը առաջացնում է կարիես։
4․ Գաստրիտ և շաքարախտ
Ըմպելիքը ոչնչացնում է ստամոքսի թթվային հավասարակշռությունը, ինչը նշանակում է, որ պայմաններ են ստեղծվում գաստրիտի զարգացման համար: Գաստրիտը վերջին փուլը չէ: Գազավորված ըմպելիքների երկարատև օգտագործմամբ, դուք սկսում եք ստեղծել ստամոքսի խոց: Շաքարավազի մակարդակն էլ վաղ թե ուշ շաքարախտ է առաջացնում:
5․Քաղցրացնող հավելանյութեր
Գազավորված ըմպելիքները պարունակում են քաղցրացնող հավելանյութեր։ Լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ դրա օգտագործումը խաթարում է էնդոկրին համակարգի աշխատանքը, ինչը նշանակում է, որ դա ուղեղի նորագոյացությունների պոտենցիալ շարժիչ է: