Daily Mail-ը գրում է, որ Հնդկաստանի կենտրոնական Մահարաշտրա նահանգի անտառներում թաքնվող վագրը, որ 13 մարդու կյանք է խլել, տևական որսից հետո ի վերջո սպանվել է։ Գիշատչին անտառից դուրս հանելու համար օգտագործվել է Calvin Klein բրենդի օծանելիքներից մեկը:
T-1 պայմանական անունը ստացած կատվազգիին անտառից դուրս հանելու համար օգտագործվել է Obsession For Men բույրը:
Այնուհետև հմուտ որսորդն արձակված մեկ փամփուշտով սպանել է կենդանուն:
Ըստ մասնագետների՝ այս օծանելիքի մեջ կա այնպիսի բաղադրիչ, որը գրավում է վագրերին՝ ստիպելով որոնել բույրի աղբյուրը:
«Վագրերը տարվում են դրանով ու անընդհատ հոտոտում, որպեսզի հասկանան՝ որտեղից է բույրը գալիս»,- նշել է մասնագետներից մեկը:
Հայտնի է նաև, որ սպանված վագրի որոնման ու որսման աշխատանքներում ներգրավված է եղել ավելի քան 150 մարդ: