Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ալյուր - 300գր
- կաթնաշոռ - 125գր
- շաքարավազ - 100գր
- կաթ - 100մլ
- ձիթայուղ - 75մլ
- փխրեցուցիչ - 15գր
- վանիլին - 1/2թ/գդ
- աղ - 1/4թ/գդ
- Միջուկի համար՝
- խնձոր - 4 հատ
- շաքարավազ - 1ճ/գդ
- կարագ - 1ճ/գդ
- Վրան քսելու համար՝
- ձու - 1 հատ
Պատրաստման եղանակ
Մաքրում և կտրատում ենք խնձորները, ապա տապակում ենք շաքարավազի հետ կարագի մեջ 3-5 րոպե փակ կափարիչով մինչև խնձորների փափկելը:
Խառնում ենք կաթնաշոռը, կաթը, ձիթայուղը, շաքաևավազը, աղը, ալյուրն ու փխրեցուցիչը և հունցում փափուկ խմոր:
Խառնում ենք կաթնաշոռը, կաթը, ձիթայուղը, շաքաևավազը, աղը, ալյուրն ու փխրեցուցիչը և հունցում փափուկ խմոր:
Պատրաստի խմորը բաժանում ենք 10 գնդի, յուրաքանչյուր գունդ գրտնակում ենք, բացում բարակ շերտով, մեջտեղում դնում ենք մեկ գդալ միջուկ և լավ ամրացնում ենք խմորի ծայրերը:
Ապա բուլկիները դնում ենք նախապես պերգամենտային թղթով պատած տապակի վրա, վրան քսում ենք ձու և թխում ջեռոցում 20-25 րոպե 180 աստիճանում:
Պատրաստի բուլկիները թողնում ենք մի փոքր սառչեն և անցնում համտեսմանը:
Մատուցելիս վրա շաղ տվեք շաքարի փոշի։