
interfax.ru-ն հայտնում է, որ ՌԴ Կրասնոդարի երկրամասի Ուսպենսկոյե գյուղում կրկեսային ներկայացման ժամանակ էգ առյուծը հարձակվել է մանկահասակ աղջկա վրա, ինչի առնչությամբ քրեական գործ է հարուցվել:
Հայտնի է, որ վարժեցված գիշատիչը գլխի հատվածում վնասվածքներ է հասցրել 3-ամյա երեխային:
Աղբյուրը մանրամասնում է, որ աղջիկը նստած է եղել առաջին շարքում, իսկ կենդանին ցատկել է արգելապատնեշի վրայով ու հարձակվել:
Միջադեպի հետևանքով երեխան տեղափոխվել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: