Ալինա Մարտիրոսյանը հաճախ է գրառումներ կատարում այս կամ այն քաղաքական, հասարակական հարցերի, խնդիրների ու երեւույթների մասին, սակայն, հեռուստաէկրաններից հայտնի դերասանուհու էջերում գերակշռում են ընտանեկան, ջերմ լուսանկարները:

 Ալինան այս անգամ, որոշել է ուրախացնել Instagram-ի էջի հետեւորդ-երկրպագուներին՝ հրապարակելով նոր լուսանկարներ ու ներկայանալով բավականին հրապուրիչ կերպարում: Նա հանդես է եկել շքեղ՝ թագուհու կերպարում։ Դերասանուհին վառ դիմահարդարմամբ է, իսկ հագին կրում է ոսկեփայլ, երկոյան զգեստ։ Հմայիչ լուսանկարներին կից Ալինան մեկնաբանություն չի թողել։