lenta.ru-ն գրում է, որ Չինաստանում կկառուցեն հանրահայտ «Տիտանիկ» նավի նոր տարբերակը: Այն պատրաստ կլինի մինչ 2022 թվականը:
Իր առաջին նավարկությունը The Titanic II-ը կիրականացնի Դուբայ-Սաութհեմփթոն երթուղով, իսկ հետո կուղևորվի Նյու Յորք: Նավը կառուցվում է ավստրալացի միլիարդատեր Քլայվ Փալմերի պատվերով, և դրա վրա կարող է գտնվել 2.400 ուղևոր և անձնակազմի 900 անդամ:
Հիշեցնենք, որ «Տիտանիկ» նավը կառուցվել է Բելֆաստում 1912 թվականին, White Star Line նավագնացության ընկերության պատվերով: Այդ ժամանակ այն աշխարհի ամենամեծ նավն էր: Այն խորտակվել է լույս ապրիլի 15-ին և 1496 մարդու մահվան պատճառ դարձել: