Արա Գյուլեր-Մարդ, որն իրեն արվեստագետ չէր համարում, այլ լուսանկարիչ,Պատմագրող, վավերագրող, Պահը՝ բռնող։ «Իստամբուլի աչք» էին կոչում պոլսահայ բացառիկ այս մարդուն, որը ֆոտոլրագրությամբ ասես ժամանակից էլ առաջ էր անցել։ Երբ 2017- ին Ստամբուլում նրան հանդիպեցինք՝ ամեն անգամ Արարատ լեռան մասին խոսելիս աչքերը երեխայի պես փայլում էին, նա սիրում էր մարդուն. Դալի, Պիկասսո, Սոֆի Լորեն, Մարիա Կալլաս, Սարոյան, Չերչիլ, Հոֆման, Ինդիրա Գանդի, Արամ Խաչատուրյան ( ցանկն անվերջ է) , այս բոլոր գործիչներին Արա Գյուլերը անմահացրել է մի կադրով՝ հստակ տալով նրանց բնավորության ու արմատի պատմությունը։ Աշխարհի ճանաչումը վայելող Արա Գյուլերը սիրում էր ... գեղեցկությունը)))
Նրա հետ երկար խոսեցինք՝ իր 89 ամյա տարիքում, պատմում էր Արարատ լեռը իր բարձրանալու և Նոյան Տապանի հետքը հավերժացնելու մասին) երազանքի պես էր պատմում))
Հայերը... միշտ կարոտով ու միշտ երեխա, հին՝ իրենց հիվանդություններով անգամ ու գենետիկորեն, նոր՝ իրենց առաջխաղացման ուժով ու անդադար գործելու կարողությամբ,,,Արա Գյուլերի մահն ասես ամփոփեց այս դեկադան...Մեծություններ, որոնք պատմության առաջ իրենց վերջին պարտքն են տալիս. իրենք են դառնում ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ։ Խաղաղ մնա լույսի տեսնող ու ակնթարթը հավերժացնող մեծ վարպետ։

 

ՀԱՐՑ։ Ըստ ձեզ, առահասարակ, մենք որքանո՞վ ենք տեղյակ աշխարհով մեկ սփռված մեր մեծերից։ Գյուլերին գիտեիք՞ կամ ինչպե՞ս է եղել ձեր առաջին ծանոթությունը... կիսվեք )