Ահա և երկար սպասված BMW X7-ը: Բավարական ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է իր դրոշակակիր ամենագնաց մոդելը: Մեքենան իր երկարությամբ և լայնությամբ (5մ 15 սմ և 2մ) գերազանցում է հիմնական մրցակիցներ Mercedes GLS-ին, Audi Q7-ին, Lexus LX-ին և Range Rover-ին, սակայն զիջում է Cadillac Escalade-ին և Infiniti QX80-ին: BMW X7-ի վրա առաջարկվում են 2 դիզելային և երկու բենզինային շարժիչներ: Դիզելները 6 մխոցային են՝ 265 ձ.ու.(xDrive 30d) և 400 ձ.ու.(M50d) հզորությամբ: Բենզինային X7 xDrive40i-ը 6 մխոցային շարային է 340 ձ.ու. հզորությամբ, իսկ xDrive50i-ի վրա տեղադրված է 4.4լ աշխ.ծավալով V8 462 ձ.ու. հզորությամբ: Բոլոր շարժիչներն աշխատում են 8 աստիճանով Steptronic ավտոմատ փոխանցումատուփով և xDrive լիաքարշակ համակարգով: Առաջարկվում են սպորտային M Sport, շքեղ Design Pure Excellence և անհատական BMW Individual փաթեթներ: