Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթը ծաղրանկար է հրապարակել՝ նվիրված աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվանը: Ծաղրանկարում աշխարհահռչակ շանսոնյեն պատկերված է անկողնում պառկած՝ մկրատը ձեռքին, որով կտրում է թթվածնի խողովակը:
Այս ծաղրանկարն առաջացրել է Ազնավուրի ընտանիքի դժգոհությունն ու վրդովմունքը:
Ազնավուրի ավագ դուստրը՝ Սեդա Ազնավուրը, իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ազնավուր ընտանիքը բարձր է գտնվում ձեր նողկալի Charlie Hebdo-ից: Հուսամ՝ այսպիսի մի նկար կանեմ ձեր ընտանիքից մեկի մահվան կապակցությամբ, հաճելի կլինի տեսնել ձեր բերանները…»։