Ֆրանսիական գրականության դասական Օնորե դը Բալզակն իր ստեղծագործությունները միշտ պտտվում են տղամարդ-կին հարաբերությունների տիրույթում։ Գրողի կենսագրության համաձայն, նա ինքը, որպես կանոն, երիտասարդ տարիքում սիրահարվում էր իրենից անհամեմատ մեծ կանանց։ 30-ամյա գեղեցիկ, անկախ կանայք Բալզակի իսկական կիրքն էին։ Իզուր չէ, որ այդ տարիքին տրվել է «բալզակյան» անվանումը։

1․ Սեփական կնոջից սիրուհու սարքելու անընդունակությունն վկայում է սոսկ ամուսնու անլիարժեքության մասին։ Պետք է ընդունակ լինել հանձին մի կնոջ ձեռք բերել բոլոր կանանց։

 

2․ Իր քայլվածքով կինը կարող է ամեն ինչ ի ցույց դնել՝ ոչինչ ցույց չտալով։

3․ Ամուսնու վրա ծիծաղող կինն արդեն չի կարող նրան սիրել։

4․ Կինը նույնքան լավ է ճանաչում սիրելի տղամարդու դեմքը, որքան նավաստին՝ բաց ծովը։

5․ Խանդոտն իրականում կասկածում է ոչ թե իր կնոջը, այլ՝ ինքն իրեն։

6․ Ոչ ոք կնոջը չի սիրում երիտասարդ կամ հասուն, գեղեցիկ կամ տգեղ, հիմար կամ խելացի լինելու համար։ Կնոջը սիրում են ոչ թե ինչ-որ բանի համար, այլ՝ պարզապես սիրում են։

7․ Ով կարող է ղեկավարել կնոջը, գլուխ կհանի նաև՛ պետությունից։

8․ Միայն կնոջ վերջին սերը կարող է համեմատվել տղամարդու առաջին սիրո հետ։

9․ Տղամարդը կորցնում է, եթե ոչինչ չի շահում։ Կինը շահում է, եթե ոչինչ չի կորցնում։

10․ Կինը սիրում է հաղթել տղամարդուն, որն ուրիշինն է։

11․ Ոչ ոք չի դառնա կնոջ ընկերը, եթե կարող է դառնալ նրա սիրեկանը։

12․ Անհեթեթություն է համարելը, իբր տղամարդն ընդունակ չէ միշտ երջանիկ լինել նույն կնոջ հետ։ Նույնն է, թե պնդես, որ լավ ջութակահարին մի քանի ջութակ է պետք պիեսը նվագելու համար։

13․ Կանանց բնորոշ է ապացուցել անհնարինը՝ հնարավորի հիմքով և հերքել ակնհայտը՝ վկայակոչելով կանխազգացումը։

14․ Կնոջ ամենաանկեղծ խոստովանություններում միշտ տեղ կա լռության համար։

15․ Կինը պետք է պատկանի այն տղամարդուն, որը կազատի նրան հոգսերից։