variety.com-ը հայտնում է, որ աշխարհի 87 երկիր, այդ թվում՝ Հայաստանն իրենց ֆիլմերն են ներկայացրել հեղինակավոր «Օսկար» կինոմրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում ներառվելու համար:

ՆշՎում է, որ Հայաստանը ներկայացրել է ռեժիսոր Ալեքսանդր Կոտի՝ 1988թ. ողբերգական երկրաշարժի մասին «Սպիտակ» ֆիլմը:

Ըստ տեղեկությունների միջոցառումը կանցկացվի փետրվարի 24-ին՝ Լոս Անջելեսի «Դոլբի» սրահում:

Հայտնի է, որ դա կլինի «Օսկար»-ի 91-րդ մրցանակաբաշխությունը: