Ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը Լոս Անջելեսի հեղինակավոր թաղամասերից մեկում իր ապագա երեխայի համար դիզայներական իրեր է գնել:
Daily Mail-ի փոխանցմամբ, Քիմին ընկերակցել են քույրերը՝ Քլոյեն եւ Քորթնին: Նրանք ուղղվել են Bel Bambini խանութ, որտեղ Քիմը միայն դիզայներական իրեր է գնել: Նա ընտրել է սպիտակ եւ բեժ գույնի իրեր, որոնք, սակայն, հնարավորություն չեն տալիս գուշակել երեխայի սեռը: Ինքը՝ Քարդաշյանը, հագել էր պարզ, սպիտակ մետաքսից վերնազգեստ, սեւ թեթեւ տաբատ եւ իր սիրելի սեւ կոշիկները՝ սուր ծայրերով:
Հիշեցնենք, որ Քիմն եւ Քանյե Ուեսթը՝ ապագա երեխայի հայրը, արդեն բազմիցս արշավել են Լոս Անջելեսի նորաձեւության խանութներ՝ իրենց փոքրիկի համար աստղին դուր եկած բոլոր իրերը գնելու համար: